Search
Close this search box.

Արդեն հայտնի է «Պռոշյան» կոնյակի գործարանի հրդեհի պատճառը

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհը նախնական տվյալով զոդման աշխատանքի հետեւանքով է եղել։ զրույցում ասաց

«Այստեղ շինարարական աշխատանքներ են կատարել։ Ըստ երևույթին՝ զոդումից պայթյուն է եղել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մահացել են մասնաճյուղի, զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները։

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են: