Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ են հայտնաբերել անհայտ ծագման օղի վաճառած Աշոտ Հովսեփյանի բնակարանում

Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալված 50-ամյա Աշոտ Հովսեփյանի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող տանը իրավապահները հայտնաբերել են մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղի։ Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել իրավապահ մարմիններին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում