Search
Close this search box.

Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկնարկել էր դրանով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնների համալրման գործընթացը:

Այդ շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: