Search
Close this search box.

Թունավորումից մահացած 11 քաղաքացին օղին ձեռք էին բերել «Կոնյակի Աշոտից». մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «ալկոհոլային ինտոքսիկացիայից» 11 քաղաքացի է մահացել։

Այսօր Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ քաղաքացիները օղին ձեռք են բերել Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից։

ArmDaily.am-ի տեղեկություններով` Աշոտ Հովսեփյանը երկար տարիներ ոգելից խմիչք է վաճառում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող իր տանը գտնվող փոքրիկ խանութում։ Արմավիրում ամենահայտնի խմիչք վաճառողներից է, հայտնի է «Կոնյակ ծախող Աշոտ» կամ «Կոնյակի Աշոտ» անունով։ Վերջինս խմիչքը վաճառում է լիտրով։

Նշենք, որ Աշոտ Հովսեփյանը ձերբակալված է։