Search
Close this search box.

Արարատի մարզի խաղաղագործները բողոքի ակցիա են անում. ինչ են պահանջում

Արարատի մարզի խաղաղագործները բողոքի ակցիա են անում: Նրանց բողոքը վերաբերում է գնային քաղաքականությանը, որ խաղողն այս տարի արժե 135 դրամ:

Ակցիայի մասնակցիներից մեկի խոսքերով, անցած տարի տեխնիկական կոնյակի սորտ խաղողը եղել է 150-160 դրամ, իսկ տեխնիկական գինու՝ 230-240 (այս տարի 160 դրամ է):

Խոսքը մասնավորապես վերաբերում է «Պռոշյանի» գինու կոնյակի գործարանին:

Քաղաքացիները պայմանագրեր ունեն կնքած, սակայն պայմանագրի մեջ գին չի նշվում: Նրանց խոսքով ամեն տարի նոր որոշում է կայացվում, խաղողի հետ կապված անորոշ վիճակ է: