Search
Close this search box.

Միջադեպը ներկայացվում է միաղկողմանի. ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյան

«Ուրալ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Էդգար Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ զորակցությունն եմ հայտնում Գոռ և Էդգար Մալաքյաններին, որոնք ձերբակալվել են օգոստոսի 30-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Պահանջում եմ, որ իրավապահները ներկայացնեն միջադեպի ողջ եղելությունը, այլ ոչ թե դրվագներ: Ցավալի է, որ ներկայումս միջադեպը ներկայացվում է միաղկողմանի՝ խախտելով ֆուտբոլիստների անմեղության կանխավարկածը»: