Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հիշո՞ւմ եք այս զույգին, որ միանգամից 6 երեխա ունեցավ. ահա թե ինչպիսին են հիմա

Երեխա դաստիարակելը բավականին դժվար է յուրաքանչյուր ծնողի համար, չէ՞ որ ցանկացած երեխա ուշադրության կարիք ունի: Շատ ծնողներ դժվարանում են անգամ մեկ երեխա ունենալու պարագայում: Սակայն, այսօրվա պատմությունը այլ է և շատ մոտիվացնող:

Միայն պատկերացրեք թե ինչ են զգացել Միան ու Ռոզոննո Մակգին, երբ իմացել են, որ նրանք 6 երեխա են ունենալու: Ուղղիղ 10 տարի առաջ երջանիկ ընտանիքը լուսանկարներ է հրապարակել, որոնք լայն տարածում են գտել ամբողջ աշխարհում:

Դեռ դպրոցական հասակից այս զույգը հասկացել է, որ շատ ընդհանրություններ ունի միասին: Նրանք հինալի հասկանում էին միմյանց: Դժվար կյանքը նրանց էլ ավելի է մոտեցրել: Միան, մեծացել է առանց ծնողների, իսկ Ռոզոնոյի մայրը կախվածություն է ունեցել թմրանյութից:

Չնայած այս բոլոր դժվարությունները, սիրահար զույգը միշտ միասին է եղել: Նրանք երկուսն էլ երեխաներ ցանկացել են, սակայն 10 տարի շարունակ չեն կարողացել երեխա ունենալ: Միասին բուժվել են շատ երկար ժամանակ, և դա իր դրական արդյունքն է տվել: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ պարզվել է, որ նրանք շատ շուտով 6 երեխա են ունենալու:

Երկուսն էլ շատ երջանիկ էին, սակայն չէին գիտակցում թե ինչպես կարող են պահել և մեծացնել երեխաներին: Ապագա մայրիկը դուրս եկավ աշխատանքից, որպեսզի կարողանա երեխաներին խնամի:

Սակայն, համացանցում լուսանկարը տեղադրելուց հետո, ամեն ինչ փոխվեց: Նրանց երեխաները մեծ ճանաչում ձեռք բերեցին: Զույգին հրավիրեցին Օպրայի հայտնի իրապատմանը և նվիրեցին $250 000:

Ընտանիքը դարձավ հայտնի և շատ մարդիկ սկսեցին օգնել նրանց: Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ ուղարկում էին երեխաների համար անհրաժեշտ ամեն բան: Ընտանիքը նույնիսկ իրապատում էր մտածել, որտեղ նրանք ցույց էին տալիս թե ինչ են անում և ինչպես են կարողանում ապրել 6 երեխաների հետ: Այդ նախագծի շնորհիվ նրանք կարողացան տուն գնել:

Մի քանի տարի անց, նրանք լուսանկար հրապարակեցին, որտեղ երևում է թե ինչպի տեսք ունեն մեծացած երեխաները: