Search
Close this search box.

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան տարեդարձի առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան տարեդարձի առթիվ։

«Հարգելի Ռոբերտ Սեդրակի,

Ընդունիր անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։

Ռուսաստանում Ձեզ գիտեն որպես ականավոր պետական գործչի, ով շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար։

Բարձր ենք գնհատում Ձեր անձական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, գործընկերային կապերի ամրապնդման գործում։

Ի սրտե մաղթում ենք ամուր առողջություն, բարեկեցություն, ոգու ամրություն։

Հարգանով՝ Վլադիմիր Պուտին»,-ասված է Կրեմլի պաշտոնական էջում հրապարակված շնորհավորական խոսքում։