Search
Close this search box.

ՖՈՏՈ. Թե ինչու են հենց այս մարդկանց լարել Ծառուկյանի դեմ

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումների շարքը կուսակցության մարզային ակտիվի ներկայացուցիչների հետ և ԲՀԿ-ի կողմից հանրահավաք հրավիրելու մասին հայտարարությունը հոգեխանգարմունքի է հասցրել իշխանությանը, և բացահայտել այն անձնաց, ովքեր տարբեր թելերով կապված են գործող իշխանության հետ և չէին ցանկանա իշխանության փոփոխություն:

Իշխանության կերակրատաշտին ֆորմալ և ոչ ֆորմալ կցված գործիչները ինչպիսիք են Ստեփան Սաֆարյանը, Ազատ Արշակյանը, Անուշ Սեդրակյանը մի տեղից իջեցված հրահանգով փորձում են բացատրել, որ ոչ մի հանրային դժգոհություն էլ չկա, որ հասարակությունը աջակցում է իշխանությանը, իսկ ընդդիմությունը ի դեմս ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի զբաղված է մանիպուլյացիաներով և հաջողության ոչ մի հնարավորություն չունի:

Թե ինչու են հենց այս մարդիկանց լարել Ծառուկյանի դեմ, միանգամայն հասկանալի է: Սրանք մարդիկ են, որ միշտ հանդես են եկել ազգային արժեքների դեմ, հայտնի են որպես նեոլիբերալիստական գաղափարախոսության կրողներ կամ այսպես կոչված աշխարհաքաղաքացիության թեզի հետևորդներ:

Սրանք հավանաբար ներքուստ ամաչում են իրենց հայ ծնվելու համար, վաղուց հրաժարվել են իրենց ազգային ինքնությունից և գուցե պատրաստ են հայտարարել, որ իրենք ոչ մի ազգություն էլ չունեն, այլ աշխարաքաղաքացի են: Հետևաբար, նրանց համար ոչ միայն խորթ են Ծառուկյանի` հանուն Հայ եկեղեցու, Հայ Գրականության, Հայոց լեզվի և Հայոց պատմության պաշտպանության համար սկսած պայքարը, այլ ավելին, իրենք այդ պատմության, գրականության, կրոնի ազգային էության ոչնչացման կողմնակիցներ են:

Սրանց դժբախտությունն այն է, որ իրենք համարձակություն չունեն հրապարակային և բաց հայտարարելու, որ իրենք ուզում են հայ տեսակի ոչնչացումը, որ իրենք կողմնակից են անազգ, անհայրենիք, անսեռ ու միատար հանրույթի կերտմանը, որ իրենց հայրենիքը ոչ թե Հայաստանն է, այլ ասենք Երկիր մոլորակը: Սրանք հասկանում են, որ նման բան հայտարարելուց հետո իրենք ուղղակի կզրկվեն հանրային միջավայրում երևալու հնարավորությունից և իրենց համար կարանտինը կշարունակվի հավերժ, անկախ կորոնավիրուսային համավարակի ժամկետից:

Դրա համար սրանք Ծառուկյանի դեմ պայքարը կազմակերպում են այլ ռակուրսով՝ հայտարարելով, որ կրթությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները, կամ իրենք իրենց համոզելու համար մի քանի անգամ կրկնում են, թե Ծառուկյանը չունի հանրային աջակցություն: Իրականությունը մինչդեռ բոլորովին այլ է. իշխանությունն ու նրան կցված գործիչները հասկանում են, որ հասարակությանը մանիպուլիացնելու իրենց մեթոդները կորցրել են իրենց ազդեցությունը, հասարակությունը դուրս է եկել փաշինյանական հիպնոսի ազդեցությունից և գիտակցում է, որ այս իշխանությունը երկիրը տանում է կրթական, առողջապահական, տնտեսական, սոցիալական, ազգային և բարոյական արժեքներ կործանման ճանապարհով:

Հասարակության մի ստվար զանգված հասկանում է, որ ազգակործան այդ քաղաքականությանը կարելի է խոչընդոտել միայն համախմբման և պայքարի ճանապարհով, և ի դեմս Ծառուկյանի և ԲՀԿ-ի տեսնում է այն քաղաքական ուժին, որը կարող է գլխավորել այդ պայքարը:

Ծառուկյանի հայտարարած հանրահավաքը և դրա մասսայականությունը վերջ կդնեն այս իշխանության ունեցած հանրային աջակցության միֆին և ճանապարհ կբացեն շուտափույթ իշխանափոխության համար:

ArmLife.am