Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ գնում են կառավարության մոտ բողոքելու՝ ով է իջնում, լսում. Ծառուկյանի հանդիպումը ԲՀԿ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ շարունակում է հանդիպումները կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների շարքի երկրորդ հավաքը Գեղարքունիքի մարզի ակտիվի հետ էր:

ԲՀԿ մարզային կառույցի պատասխանատուները Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ վերջին ամիսներին շրջել են համայնքներում, զրուցել ժողովրդի հետ, գրանցել առաջնահերթ խնդիրները և դրանք ներկայացրել կուսակցության առաջնորդին:

Լսելով բոլոր հարցերը՝ Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է՝ ԲՀԿ խմբակցությունը խորհրդարանում կանդրադառնա բարձրացված խնդիրներից յուրաքանչյուրին՝ հետևողական լինելով դրանց լուծմանը: