Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճապոնիայում փորձարկվել է թռչող ավտոմեքենան

Ճապոնական Sky Drive ընկերությունը հաջողությամբ փորձարկել է իր թռչող ավտոմեքենայի նախատիպը:

«Աշխարհում կառավարվող թռչող մեքնենաների ավելի քան 100 նախատիպերից միայն մի քանիսն են հաջողության հասել»,- ասել է ղեկավար Տոմոխիրո Ֆուկուձավան:

Տրանսպորտային միջոցն օգտագործում է ուղղահայաց էլեկտրական թռիչք ու վայրէջք մի կետից մյուսն ավելի արդյունավետ տեղափոխվելու համար: «Մի հիանալի օր սա կարող է անփոխարինելի միջոց դառնալ օդանավերի ծանրաբեռնված տերմինալների ու խցանված ճանապարհների համար»,- ասել է Ֆուկուձավան: Նա հուսով է, որ թռչող կառավարվող մեքենայի կոմերցիոն տարբերակը արտադրության կդրվի 2023-ին: