Search
Close this search box.

«Սիրելի Սաշային թմրամոլներից եւ մարմնավաճառներից»․ Մոսկվայում ծաղկեպսակ կտեղադրվի Լուկաշենկոյի ծննդյան առիթով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ծննդյան կապակցությամբ Մոսկվայում հանրապետության դեսնապատան հարեւանությամբ կտեղադրվի ծաղկեպսակ։ Այդ մասին Facebook-ում հայտարարել է մեդիամենեջեր, Sports.ru պորտալի հիմնադիր Դմիտրի Նավոշան՝ հրապարակելով «նվերի» լուսանկարը։

«Ահա այսպիսի ծաղկեպսակ կտեղադրեն այսօր մոսկվայաբնակ բելառուսները Բելառուսի դեսպանատան հարեւանությամբ բռնակալի ծննդյան կապակցությամբ»,-գրել է նա։

Ծաղկեպսակին ամրացված սգո ժապավենի վրա գրված է․ «Սիրելի Սաշային թմրամոլներից եւ մարմնավաճառներից»։ «Այդպես է «հատուկջոկատայինների» նախագահն անվանում ցուցարարներին»,-պարզաբանել է Նավոշան։

Բելառուսում ընթանում են զանգվածային բողոքի ցույցեր եւ տեղի ունենում բախումներ հատուկջոկատայինների հետ օգոստոսի 9-ից, երբ հանրապետությունում անցկացվել են նախագահական ընտրությունները։ Ցուցարարները չեն հավատում վերջնական արդյունքներին, որոնց համաձայն՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների ավելի քան 80 տոկոսը, հաղորդում է Մոսլենտա-ն։