Search
Close this search box.

ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել երեխային բռնաբարող ու սպանող տղամարդուն

ԱՄՆ-ում կրկին մահապատիժ է կայացել: Տղամարդն, ով 20 տարի առաջ հափշտակել, բռնաբարել ու սպանել էր 10-ամյա աղջնակին, մահապատժի է եբթարկվել Ինդիանայում:

Նրա անունը Քիթ Դուեյն Նելսոն էր, նա այս տարի ԱՄՆ-ում մահապատժի ենթարկված 5-րդ հանցագործն էր: Նշենք, որ 17 տարի այս երկրում մահապատիժ չէր կայացել, դրանք կրկին գործարկվել են այս տարի: Նելսոնը մահաբեր ներարկում է ստացել օգոստոսի 28-ին, Թերա-Հոթի դաշնային բանտում: