Search
Close this search box.

ՖՈՏՈ. Պարետատունը դադարեցրել է «Դվին»-ում ընթացող «Քանաքեռցի Տույի» դստեր հարսանիքը․ հրավիրված է եղել 300 հոգի

Ոստիկանության և պարետատան աշխատակիցներն այս պահին «Դվին» համալիրում են։ Դադարեցվել է ռեստորանային համալիրում ընթացող հարսանիքը։

Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ «Դվին» ռեստորանային համալիրում այսօր նախատեսված էր քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) դստեր հարսանիքը։

Ներկաներից մեկը Irakanum.am-ին պատմեց, որ ռեստորանից դուրս են հրավիրվել բոլոր հյուրերը, սկսվել է իրարանցում։
Չի բացառվում, որ կասեցվի նաեւ «Դվինի» գործունեությունը։

Մեր տեղեկություններով քրեական հեղինակության դստեր հարսանիքին հրավիրված են եղել ինչպես նախկին, այնպես էլ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ, ովքեր ոստիկանների ներս մտնելուն պես արագ լքել են ռեստորանը։