Search
Close this search box.

Բանակի նկատմամբ վերաբերմունքն այսօր ակնհայտ փոխվել է, իսկանդերի փոխարեն ելակ. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես և կանխատեսվում էր, Ալիևին կիրթ և կառուցողական համարող ռեժիմը ծանր է տարել ՀՀ երրորդ նախագահի հրապարակային խոսքը: Սերժ Սարգսյանին հակադարձելու համար «մարտի էին նետվել» բոլոր ուժերը (ֆեյքերից մինչև հանձնաժողովի նախագահ): Հավանաբար, տեսնելով իր «մատյան գնդի» անօգուտ ջանքերը, այսօր հրապարակ մտավ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի ոչ անհայտ հոդվածագիրը (հավանաբար վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը)` հերթական ստերը պարունակող հոդվածով:

Եվ ուրեմն. հոդվածագիրը, խեղաթյուրելով Սերժ Սարգսյանի հրապարակային հնչեցված խոսքը, նշում է թե միայն 2016-ի ապրիլից հետո է մեծ քանակությամբ զինամթերք ձեռք բերվել: Սա այն դեպքում, երբ ասուլիսում բաց ասվել է, որ 2016-ից առաջ և հետո 50 հազար տոննա միայն անվճար ռազմամթերք է ձեռք բերվել: Նաև ակնհայտ է, որ «Իսկանդերը» մինչև Ապրիլյան պատերազմն է ձեռք բերվել, ուստի նախորդ իշխանությանը մեղադրելու նիկոլական փորձերը նույնքան ողորմելի են, որքան Տավուշի մարտական գործողությունների ղեկավարումը Փաշինյանի անվան հետ կապելը:

Իսկ բանակի նկատմամբ վերաբերմունքն այսօր ակնհայտ փոխվել է և փոխվել է նախևառաջ ընդդիմության վերաբերմունքը: Ու փոխվել է ոչ թե անվճար զինամթերքն ու «Իսկանդերը» ավելի ժամանակակից ու գերհզոր զենքով` ելակով փոխարինելու պատճառով, այլ զուտ այն պատճառով, որ այսօրվա ընդդիմադիրներիս համար բանակն ազգային արժեք է, անկախ նրանից՝ օրվա իշխանությունները դա գիտակցում են կամ ոչ»: