Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արամ MP3–ն բժիշկ է «դարձել», Մկրտիչ Արզումանյանը` զինվոր. նոր տեսահոլովակ կարևորի մասին

Արամեն, Միհրան Ծառուկյանը, Արաբո Իսպիրյանը, Արամ MP3–ն, Արսեն Սաֆարյանն ու Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ նոր տեսահոլովակն արդեն պատրաստ է։

Հայկական շոուբիզնեսի ճանաչված աստղերի մասնակցությամբ տեսահոլովակ է նկարահանվել, Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը. «Շուտով` նոր տեսահոլովակ կարևորի մասին։ Կատարում են Արամեն, Միհրան Ծառուկյանը, Արաբո Իսպիրյանը, Արամ MP3–ն, Արսեն Սաֆարյանը, Մկրտիչ Արզումանյանը»,–գրել է նա։

Նախագծի հեղինակը Գևորգ Ալթունյանն է։ Խոսքերը և երաժշտությունը գրել է Րաֆֆի Ալթունյանը։