Search
Close this search box.

Մշակույթի ներկայացուցիչները 100 հոգանոց խմբով կարտագաղթեն, եթե առաջիկա մեկ ամսում չլինեն բազմամարդ համերգների ու հարսանիքների թույլտվություն

Starnews.am-ը գրում է․ Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված Հայաստանում իրավիճակը ծանր է: Տուժած ոլորտների շարքում իր տեղն ունի նաև մշակույթի ոլորտը:
Ոլորտի ներկայացուցիչները 5 ամիս աշխատանք չունենալու պատճառով դժվարանում են գտնել ապրելու միջոցներ, որից էլ շատ մարդկանց մոտ բողոքներ է առաջանում:

Եվ այսպես, Starnews.am-ի հավաստի տեղեկություններով, վերջերս մշակույթի ներկայացուիչները վերջերս մեծ հավաք են անցկացրել հայտնիներից մեկը տանը (հասկանալի պատճառներով, չենք հրապարակում, թե ում տանն է տեղի ունեցել հավաքը): Հավաքի ընթացքում քննարկվել է բազմաթիվ հարցեր: Քննարկված հարցերից մեկն է, թե ինչպես անեն, որ իրենց ձայնը լսելի դառնա: Մեր տեղեկություններով վերջնական որոշում է կայացվել, որ եթե այսպես շարունակվի, շուտով իրենք պաշտոնական հայտարարություն կտարածեն: Ըստ այդմ եթե մոտակա մեկ ամսվա ընթացքում իրանց ապրուստի միջոցի հարցը չլուծվի, նրանք կհայտարարեն երկրից արտագաղթելու մասին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ արտագաղթողների (և նրանց ընտանիքների) անդամները թիվը ամենաքիչը պետք է կազմի 100 մարդ: Starnews.am-ի տեղեկություններով, հանդիպմանը ներկա են գտնվել ինչպես երգիչ երգչուհիներ, այնպես էլ դերասաններ, հանդսավարներ և մշակութի այլ ներկայացուցիչներ:
Ըստ մեր տեղեկությունները նրանք կստեղծեն որևէ միավորում, որը կարող է հանդես գալ իրենց անունից:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս երկիրը լքել են նաև Արամեն ու Աննա Թովմասյանը, ինչպես նաև Մարտին Մկրտչյան ու Հռիփսիմե Հակոբյան զույգերը իրենց ողջ ընտանիքով։