Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանցագործները կրակ են բացել ավտոբուսի ուղղությամբ. կան զոհեր և առևանգվածներ

Խարկովի մերձակայքում ավազակները կրակել են ավտոբուսի վրա, որը տեղափոխվում էր «Հայրենասերներ՝ հանուն կյանքի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին իր ֆեյսբուքում հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը:

Նրա խոսքով՝ ավազակները սպանել են երկու մարդու, մեկին էլ վիրավորել: Նրանք առևանգել են նաև մեկ անձի, որի ինքնությունը չի նշվում:

Իր հերթին, «Ընդդիմության հարթակ. Հանուն կյանքի»-ի պատգամավոր Իլյա Կիվան հայտնում է, որ մի քանի մարդ առևանգվել է:

Ավտոբուսի վրա հարձակման կասկածանքով 14 մարդ է բերման ենթարկվել:

Ականատեսները նկարահանել են, թե ինչպես են արմատականները կոտրում ավտոբուսի ապակիները, ծեծում գետնին ընկած մարդկանց: