Search
Close this search box.

Պուտինը փոխվարչապետի հետ քննարկել է այլ երկրների հետ թռիչքների բացման հարցերը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ քննարկել է այլ երկրների հետ ավիահաղորդակցության վերսկսմանն առնչվող հարցերը։ ՌԴ նախագահը այս մասին հայտարարել է այսօր կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ: Տեղեկացնում է ТАСС գործակալությունը։

«Մենք ձեզ հետ արդեն խոսել ենք այն մասին, թե ինչ տեմպերով ու որ երկրների հետ ենք բացելու հետագա ավիացիոն հաղորդակցությունը»,- ասել է ՌԴ նախագահը՝ դիմելով Գոլիկովային:

Նշենք, որ օգոստոսի 1-ից Ռուսաստանը վերսկսել է թռիչքները Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Տանզանիայի հետ, իսկ օգոստոսի 15-ից` Շվեյցարիայի հետ: Նաև օգոստոսի 1-ից բացվեց ցամաքային սահմանը Ռուսաստանի և Աբխազիայի միջև: