Search
Close this search box.

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. 5 անչափահաս երեխաների մորը հայտնաբերել են կախված

Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Դարակերտ գյուղում չգործող կիսակառույց շինության մեջ հայտնաբերել են կնոջ կախված դի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ նա 5 օր առաջ ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, 40-ամյա Արմինե Մ-ն էր։ Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ նա խնամքին ուներ 5 անչափահաս երեխա։