Search
Close this search box.

Կառավարությունն՝ ընդդեմ անկախ մամուլի. ինչո՞ւ են փորձում փակել ֆինանսավորման աղբյուրները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները ձեռնամուխ են եղել հնարավոր բոլոր միջոցներով անկախ մամուլը ոչնչացնելու գործին: Եւ հիմա այդ նպատակով փորձում են լրատվամիջոցներին, մասնավորապես, տպագիր մամուլին զրկել ֆինանսական աղբյուրներից: Հայտնի փաստ է, որ թերթերը ֆինանսավորման երեք աղբյուր ունեն՝ վաճառքից գոյացած միջոցները, գովազդը կամ վճարովի հայտարարությունները եւ, վերջապես, նվիրատվությունները: Ու հիմա կառավարության թեթեւ ձեռքով փորձ է արվում փակել մամուլի ֆինանսավորման առնվազն երկու աղբյուրները: Նախ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման սկզբում պետական հիմնարկներին «փակ» հրահանգ տվեց հրաժարվել տպագիր մամուլի բաժանորդագրությունից՝ այդ որոշումը պատճառաբանելով խնայողության անհրաժեշտությամբ: Հիմա էլ ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, ըստ որի՝ հրապարակային ծանուցումներն այսուհետ պետք է հրապարակվեն ոչ թե զանգվածային լրատվամիջոցներում, այլ միայն ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում: Այս կայքը արդարադատության նախարարության ենթակայությամբ է գործում: Այս տեմպերով եթե շարունակվի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է հռչակվի որպես մամուլի թշնամի»: