Search
Close this search box.

Ինչպե՞ս կառուցել երազանքի տունը արագ և մատչելի գներով

Սեփական առանձնատուն կառուցելը պատասխանատու և, իհարկե, թանկ հաճույք է: Իսկ ի՛նչ անել, եթե, այնուամենայնիվ, շարունակում եք երազել առանձնատան մասին ու մտովի գծագրել բոլոր այն հարմարությունները, որ կարող է պարգևել միայն առանձնատունը: «Սարմա Գրուպ» ընկերությունն առաջարկում է Ձեր երազանքի իրականացման արագ, մատչելի և հուսալի միջոց:

SIP պանելներով տներ Կանադայում և ԱՄՆ-ում, հետո արդեն ամբողջ աշխարհում սկսել են կառուցել դեռ անցյալ դարի կեսերից։ Տեխնոլոգիան տարիների ընթացքում կատարելագործվել է, և այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են նախընտրում ապրել հենց SIP պանելով կառուցված տներում։ Եվ դա պատահական չէ. ժամանակն ապացուցել է, որ այս տները ջերմախնայող են, սեյսմակայուն, հարմարավետ և ունեն հրակայունության բարձր աստիճան:
«Սարմա Գրուպը» Հայաստանում SIP պանելներով կառուցապատմամբ զբաղվող առաջատար ընկերություն է։ Այս ընկերության առավելությունն այն է, որ ունի SIP պանելների սեփական արտադրություն և առաջարկում է բարձր երաշխիք ունեցող НГ (Не Горющий) 3 SIP պանելներ, որոնք համապատասխանում են բնակելի տների համար նախատեսված միջազգային չափանիշներին։
Ինչի՞ց են պատրաստվում SIP պանելները, անվտա՞նգ են արդյոք, որքանո՞վ են ամուր և հուսալի․ սրանք են այն հիմնական հարցերը, որոնք սովորաբար հուզում են նրանց, ովքեր որոշել եք տուն կառուցել ու դիմել են «Սարմա Գրուպին»:

Եվ այսպես, SIP պանելը (SIP-structural insulated panel, կառուցվածքային ջերմամեկուսիչ պանել) խիտ կառուցվածքային մեկուսացված բազմաշերտ շինանյութ է՝ ներսում բարձրակարգ ջերմակայուն մեկուսիչով`պենոպոլիստիրոլով։ Պենոպոլիստիրոլն ունի թեթև քաշ և ջերմային ցածր հաղորդունակություն։ Արտաքին շերտերը պատրաստված են բարձր խոնավադիմացկունություն ունեցող OSB (oriented strand board) սալերով, որոնք ստացվում են բարձր ջերմաստիճանի տակ հատուկ խեժերի օգնությամբ փայտյա քերուքներից, անցնում են հատուկ մշակում, ինչի արդյունքում դրանք չեն արտադրում վնասակար նյութեր: Այդ են ապացուցում նաև տարբեր հետազոտությունները, որոնք արվել են SIP –ով կառուցված տների ներսում հատուկ չափիչ սարքերի օգնությամբ։
Այս տները ոչ միայն անվտանգ են, այլ նաև հուսալի. ունեն 9 բալ սեյսմակայունություն։ Դրանք, չնայած իրենց թեթև քաշին, ծանրադիմացկուն են։ Բացի այդ դրանք բավականին երկարակյաց են. շահագործման նվազագույն ժամկետը 50 տարի և ավելի է։ Եթե անգամ մասնակի վնասվածքներ է կրում, դրանք արագ շտկվում են։
SIP պանելներով տների առավելություններն անհամեմատ շատ են, այդ թվում՝ բարձր ջերմակայունություն և արդյունքում 70-80% էնեգիախնայողություն։
174մմ հաստությամբ պանելն ապահովում է 2մ հաստությամբ սիլիկատային աղյուսե պատի ամրություն ու ջերմություն։ Այսպիսիով, դուք նաև զգալի տարածք եք շահում։

Այս տների մեծագույն առավելությունը նաև արագ կառուցապատումն է։ 100քմ առանձնատունը առանց ներքին ու արտաքին հարդարման կառուցվում է 2-3 շաբաթում։ Եղանակային պայմանները չեն կարող խոչընդոտել այս տեմպերին, անգամ ձմռանը կարելի է կառուցապատել։ Տների կառուցման համար չի օգտագործվում ծանր տեխնիկա։ Շինարարությունը կատարում է 4 հոգուց կազմված 1 խումբ։
«Սարմա Գրուպը» պատվիրատուի հետ կազմում է տան ճարտարապետական նախագիծը, որը կարող է ներառել նաև ներքին ու արտաքին հարդարումը, ունենալ 2-3 հարկ։ Ի դեպ SIP պանելները հարմար են նաև տարբեր հասարակական (սրճարան, ռեստորան), գյուղատնտեսական նշանակության (գոմ, սառնարան, պահեստ) շինությունների, նաև պարիսպների կառուցման համար։ Ընկերության կառուցած շինությունները ժամանակի ընթացքում դեֆորմացիաների չեն ենթարկվում, որովհետև կառուցվում են պահպանելով բոլոր ցուցումներն ու ժամանակակից մոտեցումները։ Ի դեպ, ոչ մի սահմանափակում ներքին ու արտաքին հարդարման առումով նույնպես չկա։ Դուք Ձեր երևակայությամբ կամ դիզայների հետ կարող եք գծագրել ինտերիերն ու էքստերիերը և ստանալ ցանկալի արդյունք։ Այս տների պատերն ու հատակը հատարյալ հարթ են ու հավասար, և լրացուցիչ մշակման կարիք չի լինում։ Բարձր ջրամեկուսացման շնորհիվ SIP տներում բացառվում է բորբոսների եւ խոնավության առաջացումը։ Եվ, որ պակաս կարևոր չէ, SIP պանելները գրավիչ չեն կրծողների և միջատների համար։
Ինչպես տեսնում ենք, առավելությունները, որ ունեն SIP պանելները, բազմաթիվ են։ Դրանք զգալի հեշտացնում են սեփական առանձնատան կառուցումը, կրճատում կառուցման ժամկետները, ունեն հուսալիության ու ամրության բարձր երաշխիքներ։ Եվ, որ ամենակարևորն է, շատ մատչելի են։