Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազի պայթյունը եղել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու բնակարանում. որդին ընկերոջ տանն է գիշերել ու փրկվել

Նախնական տվյալով, գազի պայթյունը եղել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու՝ 41-ամյա Էդգար Մարգարյանի բնակարանում:

NEWS.am-ի հետ զրույցում բակում հավաքված հարեւանները նշեցին, որ Էդգարի որդին՝ Էրիկը կյանքում առաջին անգամ գիշերել է ընկերոջ տանը եւ դրանով փրկվել:

Նշեցին նաեւ, որ Էդգարը տաքսու վարորդ է:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Փրկարարները փլատակների տակից դուրս է բերել 3 քաղաքացու, որոնցից մեկը մահացած է. իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։

Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածինը՝ 41-ամյա Էդգար Մարգարյանինը՝ ծայրահեղ ծանր: