Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնարավոր է փոփոխություններ լինեն դիմակների պարտադիր կրման հարցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով դասերի ընթացքում երեխաների դիմակ կրելու պահանջի հնարավոր փոփոխությունները, ասել է. «Մենք հիմա որոշակի առաջարկություններ ունենք դիմակների կրման հետ կապված, որի մասով կարծում եմ` մինչև սեպտեմբերի 15-ը կունենաք հստակ պատկերացումներ: Ինչ վերաբերում է հետագային, այո՛, ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքում նույնպես կփորձենք տեսնել, թե որ կետերն են, որ խնդիրներ են առաջացնում և ինչպես կարելի է ավելի ճիշտ դրանք կարգավորել»: