Search
Close this search box.

Արտակարգ դեպք. մարտական նռնակով ու ատրճանակով զինված տղամարդը պատրաստվում էր մահափորձ իրականացնել գյուղապետի նկատմամբ

Երեկ, օգոստոսի 24-ին, Ոստիկանության Արմավիրի վարչության (վարչության պետ Կարեն Հակոբյանի), Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ Ռ․ Պողոսյանի գլխավորությամբ), ստացված օպերատիվ տվայալներով՝ կանխել են Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի գյուղապետ 55-ամյա Սարիբեկ Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցած մահափորձը։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի ոոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն գյուղի բնակիչ 47-ամյա Արամ Հարությունյանը, զինված «Ֆ-1» մարտական նռնակով և ատրճանակով, պատրաստվում է մահափորձ իրականացնել Ս․ Կարապետյանի նկատմամբ։ Անմիջապես ստեղծվում են օպերատիվ խմբեր, և ոստիկանները գործի են անցնում ու նշված գյուղի Նշան Դարբինյան փողոցում կարողանում են ճիշտ ու գրագետ օպերացիայի արդյունքում վնասազերծել Ա․ Հարությունյանին։ Նրա մոտ հայտնաբերվում է մարտական նռնակն ու ատրճանակը։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ա

վագ քննիչ Գ․ Գաբրիելյանի կողմից նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Կայքի տեղեկություններով՝ Ա․ Հարությունյանն այդ քայլով ցանկացել է գյուղապետին վախեցնել, որպեսզի նա հրաժարական տա։