Search
Close this search box.

Կիմ Չեն Ընը գտնվում է կոմայի մեջ․ New York Post

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը գտնվում է կոմայի մեջ։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի նախկին նախագահ Կիմ Դե Ջունի օգնական Չանգ Սոն Մինին։

Ամերիկյան պարբերականը գրում է, որ իրականում Կիմ Չեն Ընն արդեն մի քանի ամիս է գտնվում է կոմայի մեջ և նրա վերջին հանրային ելույթները կեղծիք են։

Ըստ հրապարակման, այս տարվա ապրիլին դեռ Կիմ Չեն Ընը սրտի վիրահատության է ենթարկվել, որն անհաջող է անցել։

«The Daily NK»-ն էլ գրում է, որ իրականում Կիմ Չեն Ընի ելույթները, որոնք հնչել են վերջին ամիսներին, եղել են նախապես ձայնագրված և նրա քույրը՝ Կիմ Յո Չժոնը պատրաստ է ստանձնել երկրի ղեկը։