Search
Close this search box.

Փաշինյանը իրավապահներին հանձնարարել է ստուգել Արսեն Թորոսյանի գործունեությունը. «Հրապարակ»

«Որքան էլ Արսեն Թորոսյանի շրջապատը ջանում է լուրեր տարածել, թե նա մնալու է՝ Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից, մեր աղբյուրներն ասում են, որ այդպես չէ։ Ավելին՝ 2 օր առաջ Թորոսյանը դիմում է գրել աշխատանքից ազատվելու, սակայն Փաշինյանը խիստ զայրացել է, պատռել է դիմումը և ասել, թե՝ դու չես որոշում՝ երբ գնաս, ես եմ որոշում։

Պատմեցին, որ տհաճ խոսակցություն է եղել վարչապետի և նախարարի միջև։ Վարչապետն ասել է, որ այժմ իրավապահները ստուգում են իր գործունեությունը, և եթե պարզվի՝ իրականությանը համապատասխանում են խոսակցությունները, որ Թորոսյանը կոռուպցիոն գործարքների մեջ է խճճված, ապա նա ոչ թե հեռանալու է, այլ պատժվելու։

Խոսակցությունը Թորոսյանը ծանր է տարել և այդ դեպրեսիայի պատճառով է նաև «ջնջվել» Ֆեյսբուքից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: