Search
Close this search box.

Իրանց «ուչեբնի ժիլետը, զինամթերքը շարել՝ ուրախանում են, թե բա՝ դիվերսիա կանխեցին

Ադրբեջանական զինված ուժերը իրենց զենք ու զինամթերքով ֆոտոսեսիա փորձում են ներկայացնել իբրև հայ գերու դիվերսիայի կանխում:

Հասկանելի պատճառով չեմ տեղադրի հայ սպայի լուսանկարը, բայց ադրբեջանական կողմը իր անգրագետ սխալների արդյունքում ևս մեկ անգամ ձախողում է իր ռազմական քարոզչությունը, քանի որ մեկ օր առաջ տարածված սպայի նկարը, այնուհետև նման «ժիլետ-զենք-նռնակ» օպերացիան ընդհանրապես միմյանց հետ կապ չունի, դա անզեն աչքով նկատվում է ու դատելով համացանցում ադրբեջանցի օգտատերերի արձագանքից, նույնիսկ ամենահիմար ադրբեջանցի դա հասկացել է:

Իրանք , իրանց «ուչեբնի ժիլետը» , իրանց զենք զինամթերքը շարել ու ուրախանում են, թե բա՝ դիվերսիա կանխեցին: