Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. վիրավորների մեջ կան երեխաներ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Մեծամոր քաղաքի բնակիչ, 56-ամյա Գրիգոր Ղազանչյանի վարած Ջին Բեյ մակնիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 29-ամյա Արման Թամազյանի վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էջմիածին» բժշկակական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ պահշպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները: Բախման հետևանքով էլ Toyota–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: