Search
Close this search box.

Հարգելի՛ միջազգային կառույցներ, խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել Ադրբեջանի կողմից տարվող հերթական ոչ մարդկային արարքին

Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որի համաձայն մոլորվածը ներկայացվում է որպես դիվերսանտ:

Ադրբեջանի կողմից տարածվել է 45 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որտեղ հայ գերի ընկած սպայի աչքերը փակել և տեսանկարահանել են՝ նսեմացնելով ազգային պատկանելությունը, արժանապատվությունը վիրավորող սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել։

Այս ամենը միջազգային նորմերի կոպիտ խախտում է, ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի բազմաթիվ նորմատիվների կոպիտ խախտումով, այն էլ այն պարագայում, երբ սպային ռազմագերի համարել չի կարելի, քանի որ նա գերի ընկել ոչ ռազմական գործողությունների արդյունքում։

Հարգելի՛ միջազգային կառույցներ, խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել Ադրբեջանի կողմից տարվող հերթական ոչ մարդկային արարքին։

ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյան