Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 100 հազար մասնակից. Մինսկում շարունակվում է իրավիճակը լարված մնալ

Մինսկում Անկախության հրապարակում անցկացվում է ընդդիմադիրների չարտոնված հանրահավաք: Ցույցին մասնակցել ցանկացող մարդկանց հոսքը շարունակվում է:

Ըստ Интерфакс-ի տվյալների՝ հրապարակում հավաքվել է 50 հազար մարդ: Ընդդիմադիրները հայտնել են 100 հազար մասնակցի մասին:

Մինսկի հրապարակում հավաքված ցուցարարները կաթվածահար են արել տրանսպորտի աշխատանքը:

Մինսկի կենտրոնում ուժայինները կոչ են անում ակցիայի մասնակիցներին ցրվել եւ չխախտել զանգվածային միջոցառումների մասին օրենսդրության պահանջները։ Ուժայինները կոչ են անում նաեւ չհրահրել բռնություն։ «Պահանջները չկատարելու դեպքում դուք կենթարկվեք համապատասխան պատասխանատվության»,-հնչում է իրավապահների բարձրախոսերից։

Ի դեպ, հավելյալ հատուկ տեխնիկա, զինվորական մեքենաներ են մուտք գործել Մինսկի կենտրոն։

Հրապարակին կից Անկախության պողոտայի տարածքում սրճարաններն ու խանութները դեռեւս բաց են, սակայն դրանց աշխատակիցները նշում են, որ պատրաստ են փակվել ցանկացած պահին։ Մետրոյի կենտրոնական կայարանները փակ են, այդ կայարաններում գնացքները երթեւեկում են առանց կանգառ։