Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խայտառակությունից հետո աշխարհի բազմակի չեմպիոնի հարսնացուն ինքնասպանության փորձ է արել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռուսաստանցի ըմբշամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Զաուրբեկ Սիդակովը՝ իր հարսանիքի ժամանակ տհաճ անակնկալ է ստացել: Կորոնավիրուսի պատճառով Տոկիոյի օլիմպիական խաղերը, որին պետք է մասնակցեր Սիդակովը, հետաձգվել էին և մարզիկը որոշել էր այդ ընթացքում ամուսնանալ հարսնացուի՝ Մադինա Պլիևայի հետ:

Կովկասյան ավանդույթներով նշվող հարսանիքի երկրորդ օրը փեսացուի և հյուրերի հեռախոսներին էրոտիկ տեսանյութ են ուղարկել՝ հարսնացուի մասնակցությամբ: Անհայտ անձը հաղորդագրության մեջ նշել է, որ չեմպիոնի կինը զբաղվել է անառակությամբ:

Տեսանյութերից մեկում աղջիկը մերկ վիճակում պառկած է, մեկ ուրիշում՝ հայելու առջև ներքնազգեստով լուսանկարվում է և այլն:

Այս խայտառակությունը հատկապես շատ ծանր է տարել աղջկա հայրը, իսկ ահա Մադինան փորձել է վերջ տալ իր կյանքին, սակայն հաջողվել է նրան ժամանակին տեղափոխել հիվանդանոց։ Այժմ նա Մոսկվայում է։

Բռնցքամարտիկի եղբայրները նրան լեռներ են տարել, որպեսզի վերջինս կարողանա ուշքի գալ կատարվածից։

Նշենք, որ հարսանիքը տեղի է ունեցել Վլադիկավկազում, որին մասնակցել է 500 մարդ։