Search
Close this search box.

Արտակարգ դեպք. Հրազդանում մեղադրյալը դատարանից փախել է

Օգոստոսի 20-ին փախուստի դեպք է տեղի ունեցել դատարանի դահլիճից։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։20-ի սահմաններում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրից փախուստի է դիմել Դիլիջան քաղաքի բանկիչ 37-ամյա Էդգար Ա․-ն։

Նրան դատարան էին տեղափոխել անձի առևանգում մեղադրանքով, և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես կալանք խափանման միջոց կիրառեր։
Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշումը հրապարակում է, և որոշման օրինակը ստանալուց հետո դատարանի կարգադրիչների ներկայությամբ դատական նիստերի դահլիճից դեպի շենքի հետնամաս նայող պատուհանից Էդգար Ա․-ն իրեն ցած է նետում և դիմում փախուստի։