Search
Close this search box.

ՌԴ-ում մահացել է գործարար Միխայիլ Բաղդասարովը. նա ցուցմունքներ էր տվել Սերժ Սարգսյանի դեմ

Araratnews.am-ի տեղեկություններով այսօր ՌԴ-ում մահացել է գործարար Միխայիլ Բաղդասարովը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Բաղդասարովը մինչ մահը գտնվել է կոմայի մեջ:

Հիշեցնենք որ «Ժամանակ» թերթը գրել էր. «Նախկին օլիգարխ Միխայիլ Բաղդասարովը սկսել է ցուցմունքներ տալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ:

Բաղդասարովը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կորցրեց Հայաստանում ունեցած իր հիմնական բիզնեսները՝ նավթամթերքի ներմուծումից մինչև «Արմավիա» ընկերության սնանկացում, և հեռացավ Հայաստանից:

Թավշյա հեղափոխությունից հետո նա թեկուզ շատ փոքր ծավալով, բայց սկսել է վերադառնալ տնտեսական գործունեության ոլորտ»: