Search
Close this search box.

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է, թե Տոմսկի օդանավակայանում թունավորումից առաջ ում ձեռքից է բաժակ վերցրել Նավալնին

Կադրեր են հրապարակվել Տոմսկի օդանավակայանի տեսահսկման խցիկների նկարահանումներից, որոնցում երևում է, թե ով է բաժակով խմիչք տվել Ալեքսեյ Նավալնին:

Երեկ Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Օմսկում արտակարգ վայրէջքից հետո նրան հոսպիտալացրել էին։ Ենթադրություններ կան, որ ընդդիմադիր գործչին թունավորել են։

Պարզվել է, որ Տոմսկի օդանավակայանում Նավալնին խմել է իր օգնականից վերցրած բաժակից: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Telegram-ի Mash ալիքում։

Տեսանյութում երևում է, որ Ալեքսեյ Նավալնին սեղանի շուրջ էր նստել առանց խմիչքի: Ավելի ուշ բաժակը բերել է նրա օգնականը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հիմնադրամի աշխատակից Իլյա Պախոմովը: Ենթադրվում է, որ վաճառասեղանի մոտ աշխատողներից ոչ ոք չէր կարող իմանալ, թե ում համար էր պատրաստվում խմիչքը: