Search
Close this search box.

Նոր տվյալներ՝ կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների մասին

Օգոստոսի 21-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 22,865,932-ի: Այս մասին տեղեկանում ենք worldometers կայքից:

Վարակակիրների թվով առաջատարներն են ԱՄՆ-ը, Բրազիլիան ու Հնդկաստանը:

Պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 797,158 պացիենտ, բուժվել՝ 15,520,570:

Հայաստանում, ըստ կայքի, վարակվել է 42,319 և մահացել 836 մարդ:

Ի դեպ, 215 երկրերի շարքում Հայաստանը՝ վարակակիրների թվով, գտնվում է 54-րդ հորիզոնականում: