Search
Close this search box.

16-ամյա աղջիկը բռնաբարության է ենթարկվել ավելի քան 30 տղամարդու կողմից

Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել հարավային առողջարանային Էյլաթ քաղաքի հյուրանոցներից մեկում 16-ամյա աղջկա խմբակային բռնաբարության գործով:

Այս պահի դրությամբ երկու մարդ է ձերբակալվել: Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կասկածյալներից մեկը ասել է, որ 30-ից ավելի տղամարդիկ սեռական հարաբերություն են ունեցել աղջկա հետ, սակայն հերքել է բռնաբարության փաստը: Տղամարդիկ մեղադրվում են ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անչափահասի բռնաբարության մեջ, հայտնում է BBC-ն:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» մեղավորներին:

«Սա ցնցող է, այլ բառ չկա: Սա ոչ միայն հանցագործություն է աղջկա դեմ, այլեւ հանցագործություն է մարդկության դեմ, որն արժանի է ամեն տեսակի դատապարտման»,- գրել է նա Twitter-ում:

Անցյալ շաբաթ աղջիկը բողոք էր ներկայացրել ոստիկանություն: Ըստ իսրայելական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ նա ընկերոջ հետ ուղեւորվել է Էյլաթ, որտեղ հանդիպել են տղայի ծանոթներին։ Նրանք բոլորը միասին խմելու են գնացել հյուրանոց վերադառնալուց առաջ, որտեղ տղամարդիկ բռնաբարել են աղջկան: Իշխանությունները ասում են, որ դեռահաս ընկերը փորձել է օգնել նրան, բայց չի կարողացել կանգնեցնել տղամարդկանց:

Ձերբակալված երկու կասկածյալների ինքնությունը չի բացահայտվել, բայց տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանք Իսրայելի բնակիչներ են:

Մեկը ձերբակալվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրա եւ աղջկա միջեւ նամակագրության մեջ հարձակման կադրեր է հայտնաբերել, հայտնում է Times of Israel-ը: Կասկածյալը հերքում է աղջկա հետ շփվումը եւ ասում է, որ մեկ ուրիշն է օգտագործել իր հեռախոսը:

Նույն կասկածյալը ոստիկանությանը հայտնել է, որ միջադեպին մասնակցել է ավելի քան 30 մարդ: