Search
Close this search box.

Պավլիկ Մանուկյանի վիճակը շատ ծանր է

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի վիճակը շատ ծանր է, իսկ բժիշկների արձանագրությամբ՝ կայուն-ծանր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Պավլիկ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է։ Նրա մոտ միաժամանակ մի քանի խնդիրներ են առկա՝ սուր սրտամկանի ինֆարկտ, թոքաբորբ է, թոքերի և երիկամների հետ կապված խնդիրներ, ջուր է կուտակվել, ոտքերը այտուցված են։ Բժիշկները ծանր վիճակը կայունացրել են»,- ասաց Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ Պավլիկ Մանուկյանը կյանքը սիրող, ուժեղ մարդ է և լավատեսական է տրամադրված․  «Ինքը պարտվողական չէ, ասում է՝ լավ է, դուրս է գալու այս վիճակից և սա էլ ենք հաղթելու», — նշեց նա։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: