Search
Close this search box.

Ալեքսեյ Նավալնին անգիտակից վիճակում է

Ռուս ընդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է և գտնվում է անգիտակից վիճակում։ Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը, որով նա Տոմսկ քաղաքից մեկնում էր Մոսկվա, արտակարգ վայրէջք է կատարել Օմսկ քաղաքում ։Ինչպես հայտնում է նրա մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը, ընդդիմադիր գործիչը թունավորվել է։ Թռիչքի ընթացքում հանկարծակի վատացել է նրա ինքնազգացողությունը։ Նավալնին այժմ անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

«Ենթադրում ենք, որ Ալեքսեյը թունավորվել է թեյի մեջ խառնված ինչ-որ բանով: Դա միակ բանն էր, որ նա խմում էր առավոտյան: Բժիշկները ասում են, որ տոքսինը ավելի արագ կլանվեց տաք հեղուկի միջոցով: Հիմա Ալեքսեյը անգիտակից վիճակում է»,- իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է խոսնակը: