Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում. 5-ամյա երեխա է պատուհանից վայր ընկել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտպաօգնության բժիշկների հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի տներից մեկի բակից մի երեխայի մարմնական վնասվաքծներով տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան նշված փողոցի բնակիչ, 5-ամյա Բ. Պ.-ն է, ով անզգուշաբար իրենց տան 2-րդ հարկի պատուհանից վայր է ընկել: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: