Search
Close this search box.

Բելառուս մարզիկները սպառնացել են Լուկաշենկոյին

Սպորտի ասպարեզի շարք բելառուս ներկայացուցիչներ և աշխատողներ բաց նամակ են գրել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որում նրանք սպառնացել են դադարեցնել խաղալ ազգային հավաքականի կազմում, եթե իրենց մի շարք պահանջները չբավարարվեն: Ըստ Pressball կայքում հրապարակված նամակի տեքստի՝ նամակի հեղինակների հիմնական պահանջն է «Բելառուսի հանրապետությունում 2020 թվականի օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրությունները անվավեր ճանաչել ընտրակեղծիքների և ընտրական հանձնաժողովների վրա ճնշման բազմաթիվ փաստերի պատճառով»: Նրանք պահանջում են անցկացնել կրկնակի նախագահական ընտրություններ: Բացի այդ, նամակի հեղինակները պահանջում են ազատ արձակել ցույցերի ընթացքում ձերբակալված քաղաքացիներին, բոլոր քաղբանտարկյալներին, ինչպես նաև պատժել խաղաղ ցույցերի ընթացքում ձերբակալված քաղաքացիներին ծեծի և նվաստացնելու մեղավորներին:

Նամակը ստորագրել է 110 հոգի, այդ թվում ՝ օլիմպիական արծաթե մեդալակիր Անդրեյ Կրավչենկոն, Նատալիա Լեշչիկը, որը 2012 թվականի խաղերում արծաթ նվաճեց, Սամբոյի աշխարհի չեմպիոն Դմիտրի Բազիլևը, Եվրոպայի ատլետիկայի չեմպիոն Էլվիրա Գերմանը և այլք: