Search
Close this search box.

Երկու զինվորի մահապատժի են ենթարկել 10-ամյա տղայի բռնաբարության համար

Սոմալիում երկու զինվորի մահապատժի են ենթարկել այն բանից հետո, երբ նրանք մեղավոր են ճանաչվել 10-ամյա տղայի բռնաբարության մեջ, որը մահացել է արյունահոսությունից, հայտնում է AP-ը:

Սոմալիի հարավարեւմտյան Բայդոա քաղաքում երկու զինվորի մահապատիժը հաջորդել է հապճեպ դատավարությանը, որի ընթացքում երկու զինվորներն էլ մեղավոր են ճանաչվել հուլիսին տղային բռնաբարելու մեջ:

Հարավարեւմտյան նահանգի տեղեկատվության նախարար Իլյաս Սաիդ Ալին ասել է, որ երկու զինվորները խոստովանել են հանցագործությունը: Նախարարը հաստատել է նաեւ մեծ թվով մարդկանց ձերբակալությունները՝ բռնաբարության եւս երկու դեպքի կապակցությամբ:

Սոմալացիները սոցիալական ցանցերում կոչ են անում իշխանություններին պատասխանատվության ենթարկել հարձակման համար պատասխանատուներին: Բռնաբարության կասկածյալները հաճախ խուսափում են դատական հետապնդումից:

Ավագանու անդամները հաճախ փորձում են բռնաբարության դեպքերը բանակցությունների միջոցով կարգավորել: Նոր օրենքի համաձայն՝ բռնաբարության համար մեղավորները կարող են դատապարտվել մինչեւ 10 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց տուգանքի հնարավորության: Սակայն նրանցից ոմանց մահապատիժ է սպառնում: