Search
Close this search box.

Փաշինյանի նոր խորհրդականը Ռոբերտ Քոչարյանի օրոք զրկվել էր կոչումից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Վաղարշակ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական», — գրված է վարչապետի որոշման մեջ։

Վաղարշակ Հարությունյանը 1999-2000 թթ-ին ՀՀ պաշտպանության նախարար է եղել։ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո նրա և այդ ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև մեծ կոնֆլիկտ էր սկսվել։ Տեղեկանալով ահաբեկչության մասին` Հարությունյանը հրահանգել էր փակել Երևան տանող ճանապարհները, Քոչարյանը դա որակել էր որպես ինքնագլուխ, անընդունելի գործողություն։

002-ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նա աստիճանազրկվել էր։ Սակայն 2019-ի օգոստոսին նախագահ Արմեն Սարգսյանը Քոչարյանի այդ հրամանագիրը ուժը կորցրած էր ճանաչել, և Հարությունյանի գեներալ-լեյտենանտի կոչումը վերականգնվել էր։