Search
Close this search box.

Ամուսինն ու նրա մայրը պահանջել են, որպեսզի հարսը դեռևս չծնված երեխայից ազատվի. մերժում ստանալով նրան դուրս են հանել տանից

Հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նշված բաժնի վարչական տարածքում գտնվող գյուղերից մեկի բնակչի դիմումի փաստով:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տարածքային ոստիկանություն է դիմել 28-ամյա Անի Մ.-ն և հայտնել, որ հունիսի 20-ից մինչև հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում 33-ամյա ամուսինը՝ Արծրուն Ա.-ն և նրա 52-ամյա մայրը իրենց գյուղի առանձնատանը ստիպել և պահանջել են, որ նա ազատվի դեռևս չծնված իր երեխայից:

Կայքի տեղեկություններով՝ Անի Մ.-ն հրաժարվել է կատարել նրանց պահանջը, ինչից հետո վերջիններս նրան դուրս են արել տանից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: