Search
Close this search box.

Երևանում 25-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվում է ամուսինը. նոր տեղեկություններ

Երևանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում գտնվող ձորակում այսօր հայտնաբերվել է 25-ամյա խեղդամահ արված աղջկա դի։

«Փաստինֆո»-ն ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ 15։20-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ սպանություն է տեղի ունեցել, դին էլ գտնվում է Հովսեփ Հովսեփյան փողոցի տարածքում. «Օպերատիվ քննչական խումբ է մեկնել։ Այս պահին դեպքի վայրում են»,-նշեցին ոստիկանությունից։

ՀՀ քննչական կոմիտեից ավելացնելով, որ գործի քննությամբ զբաղվում է քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանված աղջկա ինքնությունը պարզվել է, և չնայած դիակը մի քանի ժամ առաջ է հայտնաբերվել, բայց սպանությունն, ըստ ամենայնի ավելի վաղ է տեղի ունեցել։ Մեզ հաջողվեց պարզել, որ հիմնական կասկածյալն ամուսինն է, ում հետ ապրել են անհաշտ։ Նա ազգությամբ պարսիկ է, ով իրավապահ մարմինների՝ մեր աղբյուրի փոխանցմամբ, արդեն հատել էՀՀ սահմանը։