Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների մասին

Օգոստոսի 18-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 22,052,385-ի: Այս մասին տեղեկանում ենք worldometers կայքից:

Վարակակիրների թվով առաջատարներն են ԱՄՆ-ը, Բրազիլիան ու Հնդկաստանը:

Պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 777,470 պացիենտ, բուժվել՝ 14,794,929:

Հայաստանում, ըստ կայքի, վարակվել է 41,701 և մահացել 824 մարդ:

Ի դեպ, 215 երկրերի շարքում Հայաստանը՝ վարակակիրների թվով, զբաղեցնում է 54-րդ հորիզոնականը: