Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուկաշենկոն hայտարարել է, որ ծնկի է իջնում հավաքվածների առջև

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ծնկի է իջնում Մինսկի Անկախության հրապարակում հավաքվածների առջև և շնորհակալություն հայտնել երկրի ժողովրդին։ Այս մասին հաղորդում է Sputnik Беларусь-ը։

«Մեծ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ ցույց տվեցիք, որ դուք եք այս երկրի տերերը․․․ Ես կյանքում առաջին անգամ ծնկի եմ իջնում ձեր առջև»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մինսկում, ի աջակցություն գործող իշխանությունների, ցույց է անցկացվում։

Հիշեցնենք, որ Մինսկում օգոստոսի 9-ից նախագահական ընտրությունների արդյունքները դարձել են բողոքի ակցիաների առիթ: Դրանք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով: