Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է հայրը երկու ամսական երեխային գլխիվայր թափահարում

Սոչիում ձերբակալել են երեխային գլխիվայր թափահարած ծնողներին, հայտնում է РИА Новости-ն

Երեխայի ծնողների ինքնությունը պարզվել է, հայրը 35-ամյա մոսկվաբնակ տղամարդ է, մայրը` Բելգորոդի 27-ամա բնակչուհի: Նրանք ապրել են անտառում տեղադրված վրանում:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նրանք ֆիզիկական դիմադրություն են ցույց տվել, սակայն ոստիկաններին հաջողվել է նրանց տեղափոխել բաժանմունք և արձանագրություններ կազմել վերջիններիս դեմ՝ «Ոստիկանության աշխատակցի օրինական հրահանգներին չենթարկվելու» հոդվածով: Դատարանը նրանց վարչական կալանքի է ուղարկել 10 օրով:

Նրանց մոտ բուսական ծաղման կանաչա-մոխրագույն նյութ է հայտնաբերվել, ենթադրաբար՝ մարիխուանա, ինչպես նաև թմրանյութեր օգտագործելու համար նախատեսված հարմարանք:

Բերման ենթարկվածների երկու ամսական դստերը տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: