Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պապ, ցավդ տանեմ, կարոտում եմ քեզ. դերասան Նիկոլայ Գրիգորյան

«Հորովել» երգի մեղեդին շուրթին, ոտքերը հողոտ, ճակատը աստղոտ ակոսների մեջ մեծացած ՀԱՅՐ իմ…

Պապ, ցավդ տանեմ, կարոտում եմ քեզ անբացատրելի… ուզում եմ պինդ գրկեմ քեզ.

Դերասան Նիկոլայ Եիազարյանը հոր մահից հետո շարունակում է կարոտով շաղախված գրառումներ կատարել իր էջում.
Հիշեցնենք երբ օրերս կյանքից հեռացավ դերասանի հայրը նա իր էջում հետևյալ գրառումը կատարեց.

Դատարկություն։ Կորստի ցավ, մրմուռ’ էս բառի ամենախորը իմաստով։ Այլեւս չտեսնելու կարոտ ու անզորություն էդ մտքից։ Թեւաթափ եղա, ՊԱ’Պ։ Մեջքս կոտրվեց, տանիքս փլվեց, քամին տունս լցվեց։ Թվում է’ ձեն տամ, կգաս, թվում է’ հեռու չես, ուր է ներս կմտնես։ Իմ աչքի լույս, իմ թիկունք, իմ ազգանուն, իմ արյուն ու երակ, իմ ջիգյար ՀԵՐ։ Առանց քեզ էս ի՜նչ սառն ա…

Ապա դերասան Նիկոլայ Եիազարյանը իր էջում տեղադրել է Համո Սահյանի «Հիշեցրի երեկ, հայրս լաց եղավ Ինչո՞ւ հիշեցրի» բանաստեղծությունը իր իսկ ընթերցանությամբ.