Search
Close this search box.

Հայաստանը բարելավել է իր դիրքը. Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այս պահին

Օգոստոսի 17-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 21,826,769-ի: Այս մասին տեղեկանում ենք worldometers կայքից:

Վարակակիրների թվով առաջատարներն են ԱՄՆ-ը, Բրազիլիան ու Հնդկաստանը:

Պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 773,075 պացիենտ, բուժվել՝ 14,564,445:

Հայաստանում, ըստ կայքի, վարակվել է 41,663 և մահացել 818 մարդ:

Ի դեպ, 215 երկրերի շարքում Հայաստանը՝ վարակակիրների թվով, մեկ աստիճանով ևս բարելավել է իր դիրքը՝ 53-րդ տեղից բարձրանալով 54-րդ հորիզոնականը: